Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Միլանի «Ինտերից» կրած պարտությունից հետո «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Ջորջո Կիելինին հայտարարել է թուրինյան ակումբից հեռանալու մասին։
«10 հրաշալի տարի հետևում է, այժմ տղաները պետք է շարունակեն սկսածը։ Ես արեցի հնարավոր ամեն ինչ և հույս ունեմ, որ ինչ-որ բան թողնում եմ ինձնից հետո։ Երկուշաբթի հրաժեշտ կտամ «Յուվենտուսի» ստադիոնին, հետո եթե ուժ լինի, հնարավոր է՝ խաղամ նաև «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղում։
Երջանիկ եմ, որ հեռանում եմ այսպիսի բարձր մակարդակի վրա։ 100 տոկոսով գիտակցված ընտրություն է։
Շուտով ես կդառնամ «Յուվենտուսի» ամենամոլի ֆանատը։ Այսքան տարիներից հետո հնարավոր չէ ազատվել դրանից»,- Կիելինիի խոսքը մեջբերել է Football Italia-ն։