Սպորտ

Չեմպիոնների լիգան 2024 թվականից կանցկացվի նոր ձևաչափով

Չեմպիոնների լիգան 2024 թվականից կանցկացվի նոր ձևաչափով

ՈւԵՖԱ-ն փոխել է եվրագավաթների՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների անցկացման ձևաչափը:

2024-2025 թվականների մրցաշրջանից եվրագավաթներում կգործի շվեյցարական մրցակարգը։ Հիմնական փուլին կմասնակցի 36 թիմ ու կանցկացվի 8 տուր։

Բոլոր թիմերը կլինեն մեկ մրցաշարային աղյուսակում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական