«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսելով Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին, ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակի համար:
«Միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցավոք, դրանք «Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ ցավոք, քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս այդ ակումբը: Երկրորդ մրցաշրջանում ամեն ինչ մի փոքր այլ էր»,- ասել է պորտուգալացի մարզիչը:
Մոուրինյոյի գլխավորությամբ և Մխիթարյանի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան: