Սպորտ

Մոուրինյոն խոսել է «Յունայթեդի» և այնտեղ Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

Մոուրինյոն խոսել է «Յունայթեդի» և այնտեղ  Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակի համար.

Պորտուգալացին հիշել է «Յունայթեդին»՝ խոսելով «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին։

«Միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցավոք, դրանք «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ ցավոք, քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս այդ ակումբը և մաղթում եմ նրանց ամենայն բարիք: Մենք միասին երեք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Երկրորդ մրցաշրջանում ամեն ինչ մի փոքր այլ էր»,- ասել է պորտուգալացի մարզիչը Sky Sports-ին։

Մոուրինյոյի գլխավորությամբ և Մխիթարյանի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական