Սպորտ

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին մասնակից Պետրոս Պետրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: 102 կգ քաշայինների պայքարում հայ ծանրարոդը երկամարտում գրանցել է 363 կգ արդյունք և նվաճել արծաթե մեդալ:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդների հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 5 մեդալով՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե:

Ավելի վաղ Հայաստանի թիմից ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չալոյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ էին նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյան (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական