Սպորտ

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ երկրորդ տարին անընդմեջ երիտասարդների աշխարհի չեպիոն

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ երկրորդ տարին անընդմեջ երիտասարդների աշխարհի չեպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200) երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ): Սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական