Սպորտ

Երիտասարդական ԱԱ. Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Երիտասարդական ԱԱ. Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում٫ 89 կգ քաշայինների պայքարում٫ Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), բրոնզե մեդալակիր՝ եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):

Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը ևս երկու մեդալ էր նվաճել.  Գառնիկ Չալոյանը՝ ոսկե մեդալ (55 կգ), Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալ (67 կգ): 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական