Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը, որի կազմում ընդգրկված են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)٫ մեկնել է Ստամբուլ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պատվիրակության կազմում գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:
Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9-ին մեկնարկող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20-ին: