Սպորտ

Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ անդրադառնալով իր գործակալ Մինո Ռայոլայի մահվանը:

«Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավ ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ կլինես մեզ հետ»,- գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 54 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ գործակալներից մեկը` Մինո Ռայոլան:

Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հալանդի, Զլատան Իբրահիմովիչի գործակալն էր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական