Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։
«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոդրիգոն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկո Ասենսիոն և Կարիմ Բենզեման։
«Ռեալը» վաստակել է 81 միավոր և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը٫ որը 35-րդ չեմպիոնությունն է Լա Լիգայում։