Սպորտ

«Բարսելոնան» Հալանդին և Լևանդովսկիին փոխարինող տարբերակ է գտել

«Բարսելոնան» Հալանդին և Լևանդովսկիին փոխարինող տարբերակ է գտել

«Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի տնօրեններ Մատեու Ալեմանին ու Յորդի Կրուֆն արդեն հանդիպել են բելգիացու գործակալ Ֆեդերիկո Պաստորելոյի հետ՝ քննարկելու հավանական տրանսֆերը։

«Բարսելոնայում» Լուկակուին դիտարկում են որպես Էրլինգ Հալանդին և Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող տարբերակ։ Վերջիններիս տրանսֆերները կատալոնական ակումբը չի կարող իրեն թույլ տալ՝ ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակի պատճառով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական