ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Անգլիայում 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Լեսթերի» հետ:
Այս հանդիպման 57-րդ րոպեին «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ժորդան Վերետուին:
Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել, որը բուժզննումից հետո հաստատվելու դեպքում հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին նախատեսված Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» և 4 օր անց «Օլիմպիկոյում» կայանալիք «Լեսթերի» դեմ պատասխան հանդիպումը: