Սպորտ

Լևոն Արոնյանը եզրափակիչում պարտվեց Ֆաբիան Կարուանային. Ամերիկայի գավաթ

Լևոն Արոնյանը եզրափակիչում պարտվեց Ֆաբիան Կարուանային. Ամերիկայի գավաթ

Սենթ Լուիսում Ֆաբիանո Կարուանայի հաղթանակով ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Եզրափակիչում նա երկու դասական պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ընդունած Լևոն Արոնյանին։

Դասական խաղի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը 0,5։1,5 հաշվով պարտվել էր Լենիեր Դոմինգեսին, որը եզրափակիչում դարձյալ երկու պարտիայում պարտվել էր Ֆաբիանո Կարուանային։

Արագ խաղի խրախուսական փլեյ-օֆֆում Լևոն Արոնյանը պարտության էր մատնել Լենիեր Դոմինգեսին և ստացել գլխավոր մրցանակի համար պայքարելու իրավունք։

Կարուանան հաղթանակի համար ստացավ 50 հազար դոլար + 10 հազար դոլար բոնուս։ Լևոն Արոնյանը ստացավ 35 հազար դոլար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական