Սպորտ

Հայ բռնցքամարտիկները A կարգի մրցաշարում նվաճել են 3 մեդալ

Հայ բռնցքամարտիկները A կարգի մրցաշարում նվաճել են 3 մեդալ

Չեխիայում կայացած բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ: 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է ոսկե, իսկ Արմեն Ղուշչյանն ու Ժորժիկ Մարությանը դարձել են արծաթե մեդալակիրներ։

48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը պարտվել է եզրափակչում, 60 կգ քաշային կարգում Ժորժիկ Մարությանը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին:

Եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը՝ պարտության մատնելով Ուելսը ներկայացնող, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող բռնցքամարտիկի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում է նաև Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական