Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան չի մահացել

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան չի մահացել

Տեղեկություններ էին տարածվել, որ  ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան այսօր՝ ապրիլի 28-ին, հեռացել է կյանքից՝ 54 տարեկան հասակում։ Այս մասին գրում էին միջազգային լրատվամիջոցները: Մինո Ռայոլայի ընկերները, սակայն, պարզաբանել են, որ նրա մահվան մասին լուրերը սուտ են, թեպետ ֆուտբոլային գործակալը «շատ, շատ հիվանդ է»:

Ռայոլան, որը ներկայացնում էր նաև Հենրիխ Մխիթարյանի շահերը, դեռ հունվարին՝ ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Ռայոլան թոքերի խնդիրներ ուներ ու ավելի վաղ նաև վիրահատվել էր։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական