Սպորտ

Ֆուտբոլային տոն Մանչեսթրում. Սիթին սեփական հարկի տակ առավելության հասավ Ռեալի նկատմամբ

Ֆուտբոլային տոն Մանչեսթրում. Սիթին սեփական հարկի տակ առավելության հասավ Ռեալի նկատմամբ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ:

Խաղասկզբում տանտերերը մեծ առավելություն ստացան: 2-րդ րոպեին Դե Բրույնեն բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց Գաբիրես Ժեզուսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Մինչև ընդմիջման գնալը մադրիդյան թիմը կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսի սկզբում  Ֆիլ Ֆոդենը հաշիվը դարձրեց 3:1: Երկու րոպե անց հյուրերը հետ բերեցին մեկ գնդակի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը 74-րդ րոպեին Բերնանդու Սիլվան ֆանտաստիկ հարվածով գրավեց իսպանական թիմի դարպասը: 8 րոպե անց Բենզեման հստակ իրացնելով 11 մետրանոցը հաշիվը դարձրեց 4:3:

Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական