Սպորտ

Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» դեմ խաղում. «Ռոման» պարտվել է

Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» դեմ խաղում. «Ռոման» պարտվել է

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Ինտերին»։

Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Դենզել Դյումֆրիսը, Մարսելո Բրոզովիչը և Լաուտարո Մարտինեսը։ 85-րդ րոպեին «Ռոմայի» միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 34-րդ տուրից հետո վաստակել է 72 միավոր և կրկին բարձրացել առաջին հորիզոնական։ «Ռոման» 58 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական