Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» մրցակցի հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց «Չելսիին»։
13-րդ րոպեին Էդի Նկետիան առաջ մղեց «զինագործներին»։ 17-րդ րոպեին Տիմո Վերները վերականգնեց հաշվի հավասարությունը։ 27-րդ րոպեին Էմիլ Սմիթ Ռոուն խփեց հյուրերի երկրորդ գոլը։ 32-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը։ 57-րդ րոպեին Նկետիան դարձավ դուբլի հեղինակ։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Բուկայո Սական անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։