Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Հակոբյանը և Իսրայելյանը եզրափակչում են

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Հակոբյանը և Իսրայելյանը եզրափակչում են

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Ընդ որում՝ մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին հաղթել են շատ վստահ: Եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ է անկցացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով:

Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը մրցում էր Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ: Վրացի մարզիկն ակտիվ է սկսել մենամարտը, բայց Էրիկը շատ վստահ մրցակցին դիմավորում էր հանդիպակած հարվածներով ու հավաքում անհրաժեշտ միավորներ: Արդյունքում՝ 5:0 հաշվով շատ տպավորիչ հաղթանակ:

Հարկ է նշել, որ նախորդ 3 մենամարտերում Էրիկը մրցակիցներին հաղթել էր նոկաուտով: Եզրափակչում նա կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր եզրափակիչ փուլի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական