Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Համլետ Ադամյանը ևս եզրափակչում է

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Համլետ Ադամյանը ևս եզրափակչում է

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճել է 3-րդ եզրափակչի ուղեգիրը:

Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակչում նա մեծ առավելությամբ հաղթել է սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին:

Այսպիսով՝ կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական