Սպորտ

Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին և մյուս ռուսաստանցի թենիսիստներին այս տարի մասնակցել «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին, հաղորդում է Sportico-ն։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները ATP-ի եւ WTA-ի մրցաշարերին մասնակցում են չեզոք կարգավիճակում։

2022թ․ Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական