Սպորտ

Բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը՝ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:

Թիմն այս օրերին մարզումները շարունակում է Օլիմպավանում, իսկ մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հայաստանը կունենա չորս պատվիրակ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական