Սպորտ

39-ամյա Թոմի Ռոբրեդոն վերջին հանդիպումն անցկացրեց կարիերայում

39-ամյա Թոմի Ռոբրեդոն վերջին հանդիպումն անցկացրեց կարիերայում

Իսպանացի թենիսիստ Թոմի Ռոբրեդոն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան: 39-ամյա մարզիկը վերջին հանդիպումն անցկացրեց:

Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի առաջին շրջանում նա պարտվեց իսպանացի Բերնաբե Սապատա Միրալեսին՝ 1:6, 1:6:

  Թոմի Ռոբրեդոն ATP մրցաշարերում նվաճել է մենախաղի 12 տիտղոս: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում նրա լավագույն ցուցանիշը եղել է 5-րդ տեղը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական