Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բուդե Գլիմտի» դեմ։
Առաջին խաղում նորվեգացիները հաղթել էին 2-1 հաշվով։
Պատասխան խաղի առաջին րոպեներին Աբրահամը բացեց խաղի հաշիվը։ Այնուհետև իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Զանիոլոն։ Այսպիսով, հռոմեական ակումբը 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիր։
Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից` փոխարինվելով 85-րդ րոպեին։
Կիսաեզրափակչում Ժոզե Մոուրինյուի թիմը կհանդիպի անգլիական «Լեսթերին»։