Սպորտ

Հայտ է ներկայացվել 2023թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ՀՀ-ում անցկացնելու համար

Հայտ է ներկայացվել 2023թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ՀՀ-ում անցկացնելու համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով:

Նշված գումարը կհատկացվի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Գումարը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը:

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը հայտարարեց նաև, որ առաջնության նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով բռնցաքամարտի ռինգերի, ձեռնոցների, տանձիկների ձեռքբերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման անդամավճարի և հաշվողական համակակարգի տեղափոխման և սպասարկման համար ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային հատկացվել է 77 մլն 768 հազար դրամ:

Նախարարն ընդգծեց, որ առաջության ընթացքում ակնկալվում է 40 երկրներից շուրջ 400 անձանց մասնակցություն, 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ: «Այս առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է ՀՀ-ում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում, նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մյուս խոշոր միջազգային միջոցառումն էլ «Մանկական Եվրատեսիլն» է, և իրենք տրամադրված են այդ միջոցառումներն իրականացնել ամենաբարձր մակարդակով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական