Սպորտ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբին շնորհվել է ազգային արտոնագիր

«Շիրակ» ֆուտբոլային ակումբին շնորհվել է ազգային արտոնագիր

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին: Ապրիլի 15-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:

Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը,  ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, ինչպես նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։

Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։ Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշել է շնորհել ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։

 
 
 
 
 
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական