Երեք հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանն առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն էլ նոկաուտով հաղթել է գերմանացի մրցակցին: