Սպորտ

Դիտարժան ֆուտբոլ Էնֆիլդում. Լիվերպուլը հաջորդ փուլում է

Դիտարժան ֆուտբոլ Էնֆիլդում. Լիվերպուլը հաջորդ փուլում է

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ։

21-րդ րոպեին մերսիսայդցիներին առաջ մղեց Իբրահիմա Կոնատեն։ 32-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը վերականգնեց հաշվի հավասարությունը։

55-րդ և 65-րդ րոպեներին բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն գրավեց լիսաբոնցիների դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 73-րդ և 82-րդ րոպեներին պորտուգալական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ռոման Յարեմչուկը և Դարվին Նունյեսը։

Այսպիսով, երկու խաղերի արդյունքով Յուրգեն Կլոպի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական