Սպորտ

Պաշտոնական․ Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Պաշտոնական․ Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։

Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Գալոյանը 2020 թվականին «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական