Սպորտ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։ Նշվում է, որ ներկայումս ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որը ավարտին կհասցվի այս ամառ։

Ավելի վաղ «РБ Спорт»-ն արդեն հաղորդել էր, որ ՀՖՖ-ն կապվել էր Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում Բագրինցևը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 1 խաղի։

Նա ավելի վաղ նա հանդես է եկել Ռուսաստանի Մ15 և Մ19 հավաքականներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական