Սպորտ

«Ցանկանում եմ «Ռոմայի» հետ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը». Հենրիխ Մխիթարյան

«Ցանկանում եմ «Ռոմայի» հետ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը». Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայում «Ռոմայի» հնարավորությունների մասին։ Հայտնում է Football Italia-ն։

«Պետք է  ցույց տանք, որ արժանի ենք հաջորդ փուլ անցնելուն, քանի որ ուժեղ թիմ ենք։ Դեռևս չեմ ցանկանում քննարկել պայմանագրի երկարաձգման թեման, ժամանակ կա այդ մասին քննարկելու։

Այժմ մտածում եմ միայն առաջիկա խաղերի մասին։ Ցանկանում եմ հաղթել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, բայց նախ պետք է հաղթահարել նորվեգական թիմի արգելքը»,- ասել է Մխիթարյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական