Սպորտ

Բռնցքամարտիկներն Օլիմպիական վարկանիշի համար կպայքարեն 2023թ. հունվարի 1-ից

Բռնցքամարտիկներն Օլիմպիական վարկանիշի համար կպայքարեն 2023թ. հունվարի 1-ից

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ ՄՕԿ-ի հետ համատեղ մշակվել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը:

Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կձգվեն մինչև 2024թ. մայիսի 31-ը: Վարկանշային մրցումները տեղի կունենան չորս փուլով: Համակարգը մշակելիս հաշվի են առնվել բազմաթիվ տեսակետներ և կարծիքներ։ Քննարկումները տևել են մի քանի ամիս:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հավաստիացնում է, որ որակավորման համակարգն արդար կլինի և բոլոր մարզիկները հավասար հնարավորություներ կունենան օլիմպիական դառնալու համար: IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է, որ վարկանշային մրցումները մշակելիս սերտորեն համագործակցել են ՄՕԿ-ի սպորտ բաժնի, IBA-ի կոմիտեների, մայրցամաքային կոնֆեդերացիաների, մարզիկների և ազգային ֆեդերացիների հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական