Սպորտ

Չավիի թիմը ցույց տվեց կամային բարձր հատկանիշներ. Բարսելոնայի հերթական հաղթանակը

Չավիի թիմը ցույց տվեց կամային բարձր հատկանիշներ. Բարսելոնայի հերթական հաղթանակը

Լա Լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Լևանտեին»։

Կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Պեդրին և Լյուկ դե Յոնգը։ Վերջին երկուսը փոխարինման էին մտել երկրորդ կեսում։ Հոլանդացին հաղթական գոլը խփեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում։

«Լևանտեի» կազմում գելի հեղինակ դարձան Խոսե Մորալեսը և Գոնսալո Մելերոն՝ երկուսն էլ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Կատալոնացիների դարպասին նշանակված մյուս 11-մետրանոցի ժամանակ վրիպեց Ռոջեր Մարտին։

«Բարսելոնան» վաստակեց 60 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Լևանտեն» 22 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական