Ապրիլի 11-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։
Մեր թիմի կազմում աչքի ընկավ Վիտինյոն, իսկ մյուս գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կելմենդին։ Նա նաև Կոսովոյի միակ գոլի հեղինակն է։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 հաղթանակ տոնեց և որակավորման փուլն ավարտեց առաջին տեղով։