Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ: Բրոնզե պարգևի են արժանացել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանն ու 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը:
Մրցաշարին մասնակցում էին նաև 71 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Շահվերդյանն ու Համլետ Մնացականյանը:
Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասանկցում էր 14 երկրի ներկայացուցիչ: