Ապրիլի 9-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի 2024թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակում, Բուլղարիայի Վառնա քաղաքում հանդիպեց Բուլղարիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլի իր 2-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Կարվալյոն, Ասլանյանը և Սանոսյանը: