Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բոդո Գլիմտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։
Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 1-0 հաշվով․ Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո խաղի հաշիվը բացել է Պելեգրինին։
Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան ոչ միայն փրկվել պարտությունից, այլ նաև հաղթանակ տանել․ պատասխան գոլը խփեց Վեմբանգոմոն, իսկ հաղթական գոլը՝ Վետլեսենը։
Ի դեպ, «Բոդո Գլիմտը» 20-րդ հանդիպումն անընդմեջ չի պարտվում սեփական հարկի տակ, ինչպես նաև երրորդ խաղում անընդմեջ չի պարտվում «Ռոմային»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։