Սպորտ

«Ռեալը» հաղթեց Լոնդոնում, «Վիլյառեալը» անակնկալ մատուցեց սեփական դաշտում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռեալը» հաղթեց Լոնդոնում, «Վիլյառեալը» անակնկալ մատուցեց սեփական դաշտում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հերթական խաղերն անակնակալ ավարտ ունեցան:

Գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Իսպանական ակումբը Քարիմ Բենզեմայի խփած երեք գոլերի շնորհիվ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց:

Ֆրանսիացի հարձակվողը երկրորդ անընդմեջ հեթ-տրիկն արձանագրեց լիգայի խաղերում: Նման արդյունք նախկինում գրանցել էին Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն 2016-17թթ, և Լուիս Ադրիանոն` 2014-15թթ:

«Չելսին» մինչ այդ 6 անընդմեջ հաղթանակ էր տարել սեփական դաշտում չեմպիոնների լիգայի շրջանակում, ընդ որում անգլիական թիմն այդ խաղերում գոլ բաց չէր թողել:

Իսպանիայում ընթացող զուգահեռ խաղում «Վիլյառեալը» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց Մյունխենի «Բավարիային»: Միակ գոլը 8-րդ րոպեին խփեց հոլանդացի Առնո Դանջումը:

«Վիլյառեալն» ընդհատեց գերմանական ակումբի արտագնա խաղերի անպարտելի շարքը չեմպիոնների լիգայում, որը կազմում էր 22 հանդիպում: «Բավարիան» նաև չկարողացավ առաջին անգամ գոլ խփել վերջին 30 խաղերի ընթացքում: Նման բան մյունխենցիների հետ տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարին, «Լիվերպուլի» հետ խաղում (0:0):

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական