Հայ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային ասպարեզում։
Չեխիայում կկայանան կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության Ա լիգայի 7-րդ խմբի հանդիպումները։ Սպասարկող մրցավարների կազմում է Արաքսյա Սարիբեկյանը։ Նրան կօգնի Քրիստինե Գրիգորյանը։
Ապրիլի 12-ին կկայանա կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Չեռնոգորիա - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Խաղը կսպասարկի Սոֆիկ Թորոսյանը։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Լիանա Յաղմուրյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։