Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն:
Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, որը լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց հաղթող։
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։