Սպորտ

Լիվերպուլը հյուընկալվելիս հաղթեց Բենֆիկային, Սիթին՝ նվազագույն հաշվով Ատլետիկոյին

Լիվերպուլը հյուընկալվելիս հաղթեց Բենֆիկային, Սիթին՝ նվազագույն հաշվով Ատլետիկոյին

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը հյուրերի կազմում 17-րդ րոպեին բացեց Կոնատեն, իսկ 34-րդ րոպեին Դիասի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Նույեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դիասը խփեց իր թիմի 3-րդ գնդակը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ  նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Ֆոդենի փոխանցման շնորհիվ հյուրերը 70-րդ րոպեին կարողացան Կևին դե Բրյունեի շնորհիվ բացել հանդիպման հաշիվը, որը մնաց անփոփոխ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական