Միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմը կրճատել է Փարիզում կայանալիք ամառային խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:
Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգ քաշային կարգեր: Տղամարդիկ մեդալների համար կպայքարեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և +81 կգ կարգերում:
Տոկիոյի ՕԽ-ում ծանրամարտի մրցումներում հանդես են եկել յոթական քաշային կարգի ծանրորդներ, հայտնում են ՀԱՕԿ-ից:
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: