Սպորտ

«Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում». Ժոզե Մոուրինիո

«Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում». Ժոզե Մոուրինիո

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս, Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ, 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։

Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

«Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Ես, Տիագու Պինտուն (խմբ.` «Ռոմայի» սպորտային տնօրենը) և ակումբի սեփականատերը ցանկանում ենք, որ Միկին մնա «Ռոմայում», և նա նույնպես ցանկանում է մնալ:

Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, միշտ ուզում է, որ իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն։

Այսպիսով, եթե Միկին ցանկանում է մնալ, ապա Մինոն կանի ամեն ինչ, որպեսզի հենց այդպես էլ լինի»,- Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական