Սպորտ

Գևորգ Ղարիբյանը Բուդապեշտում բրոնզե մեդալ նվաճեց

Գևորգ Ղարիբյանը Բուդապեշտում  բրոնզե մեդալ նվաճեց

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար պայքարում Գևորգ Ղարիբյանը գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Տորբայի հետ: 

Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով և արժանացավ բրոնզե մեդալի:

Մինչ այդ Ղարիբյանը հաղթել էր գերմանացի Աբդոլմոհամադ Մոհամադին (7:0), Պրիդոն Աբուլաձեին (3:2): Կիսաեզրափակիչում 27-ամյա ըմբիշը զիջել էր  Բուլղարիայի ներկայացուցիչ Էդմոն Նազարյանին (1:10):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական