Սպորտ

Հայ ըմբիշները փայլում են․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայ ըմբիշները փայլում են․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց երրորդ բրոնզե մեդալը:

67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մրցեց 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ և հաղթեց տուշեով: Գոտեմարտն ավարտվեց 4-րդ րոպեի մեկնարկին 5:3 հաշվով:

Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը նվաճեց 1 ոսկե, 3 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը (77 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական