Սպորտ

Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխությունը կարող է իրականություն դառնալ

Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխությունը կարող է իրականություն դառնալ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Լա Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Sport-ը, լեհ հարձակվողը կատալոնական ակումբի ներկայացուցիչներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողի հարաբերությունները մյունխենյան ակումբի ղեկավարության հետ ամեն օր ավելի են սրվում, քանի որ վերջիններս ֆուտբոլիստին առաջարկում են պայմանագիրը երկարաձգել ընդամենը մեկ տարով։

Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանալու է 2023 թվականին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական