Մայիսի 21-31-ը Երևանում առաջին անգամ կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Երևան են ժամանել Եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները և այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպիչները ներկայացրել են կատարված աշխատանքները:
Այդ օրերին Երևանում լինելու են ֆան-գոտիներ, տեղադրվելու է մեծ էկրան, որտեղ ցուցադրվելու է առաջնությունը, Հայաստան ժամանող մարդկանց համար ճանաչողական այցեր:
Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովն այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Եվրոպայի առաջնության հայտերը դեռ չեն ընդունվում:
«Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի վերջ, դեռ ոչ մի երկիր հայտ չի ուղարկել: Բայց որքան տեղյակ եմ, Ադրբեջանը ժամանելու է Հայաստան»,-ասել է նա:
Հայաստանն ակնկալում է, որ Երևանում կլինեն 30-40 երկրի ներկայացուցիչներ: Առաջնության մուտքը լինելու է տոմսերով, սակայն դեռ հստակ չէ, թե դրանք որքան կարժենան: