Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթելով թուրք մրցակցին՝ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
77 կգ քաշայինների կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:
Հիշեցնենք՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։