Սպորտ

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում ընթացող բռնցքմարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ, որին մասնակցում է 21 երկրի ներկայացուցիչ:

Ապրիլի 2-ին կայանալիք եզրափակչում ոսկե մեդալի համար կպայքարեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգքաշային Կարեն Տոնականյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Եզրափակչում Բազեյանը կմրցի Ղրղզստանի, իսկ Հայաստանի մյուս մարզիկները՝ Սերբիայի ներկայացուցիչների հետ: