Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։

77 կգ քաշայինների կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ է տոնել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը, կիսաեզրափակիչ գոտեմարտերում պարտություն են կրել և կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական